Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:21 11-03-2023

Սյունիքի ողբերգական վթարից հետո Երևանի բուժկենտրոն տեղափոխված քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

Երեկ՝ մարտի 10-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարից հետո Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մեծահասակ և 17 երեխա։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կապանի ԲԿ վնասվածքաբան Սարիկ Ափաջանյանը։

«6 հիվանդի մոտ մարմնական ծանր վնասվածք է եղել։ Կան կոտրվածքներ, գանգուղեղային տրավմաներ, պատռած վերքեր։ Մնացածի մոտ մարմնի տարբեր մասերի փափուկ հյուսվածքների սալջարդեր ու քերծվածքներ են եղել։ Վիճակը միջին-թեթև է»,- ասաց նա։

Վթարի հետևանքով 52 տարեկան մեկ քաղաքացի էր զոհվել։ «Մահը գրանցվել է տեղում։ ԲԿ-ում ինքը բուժօգնություն չի ստացել»,- տեղեկացրեց Oragir.News-ի զրուցակիցը։

Այժմ վթարից տուժած երեխաները շարունակում են բուժօգնությունը՝ Կապանի ԲԿ-ում։ Բժշկի խոսքով՝ նրանց վիճակը մոտ է բավարարին։ «Մի երեխայի մոտ ազդրի կոտրվածք է։ Նա 9 տարեկան է։ Իր բուժման համար դեռևս երկար ժամանակ կպահանջվի։ Այս պահին հիվանդանոցում է գտնվում ևս 4 կին, որոնց մոտ ծանր վնասվածքներ, կոտրվածքներ ու գանգուղեղային տրավմաներ են»,- ասաց նա։

Բժշկի խոսքով՝ հիվանդների բուժումը կարող է մոտ 1 ամիս տևել։
Ավտոբուսի վթարը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ վարորդը երթևեկության ժամանակ սրտամկանի ինֆարկտ էր ստացել, ինչի հետևանքով կորցրել էր մեքենայի կառավարումը։ Վարորդը նույնպես բուժում է անցնում Կապանի բուժկենտրոնում։

«Վարորդի վիճակը նույնպես միջին ծանրության է։ Ստորին ծնոտի կոտրվածք և մարմնի տարբեր մասերի սալջարդեր»,- ասաց նա։

Oragir.News-ի զրուցակցի խոսքով՝ ևս 1 մեծահասակ ծանր, բաց գանգուղեղային տրավմայով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևանի Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։ Արդեն բուժկենտրոնից Oragir.News-ին հայտնեցին, որ հիվանդին բուժհաստատություն տեղափոխել են այսօր՝ կեսգիշերն անց՝ պոլիօրգան վնասվածքներով։

«Անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտություններն ու միջամտությունները՝ այդ թվում նաև գործիքային, լաբորատոր, ախտորոշիչ, որոնք ցուցված են ըստ խնդրի։ Քաղաքացու վիճակը բարելավելու համար կատարվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Այս պահին մարդկային ու մասնագիտական մեծ աջակցություն է ցուցաբերվում։ Այս պահին վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չունենք։ Օրվա ընթացքում նա կտեղափոխվի բաժանմունք»,- ասաց նա։

Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնից հայտնում են, որ հիվանդի բուժման տևողությունը կախված կլինի առողջացման դինամիկայից։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում