Ներքին 3 տարի առաջ - 16:14 11-03-2023

Ձեզ փոքր ժամանակ այգի չեն տարել, ու դուք հիմա էլ վրեժ եք լուծում երեխաներից ձեր անայգի մանկության համար․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սա Երևանի քաղաքապետարանի դիմացի այգին է, որտեղով, վստահ եմ, ամեն օր անցնում են քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ։

Քաղաքի կենտրոնում գտնվող այգին թերևս քաղաքի ամենափնթի այգիներից է, որը տարեցտարի ուղղակի վերածվում է աղբավայրի։ Սակայն, քաղաքապետարանը ամենևին էլ աչքաթող չի արել այս այգին, այլ ինտենսիվ աջակցում է հանրային տարածքում շինարարության զարգացմանը։

Այստեղ անցած տարի տրամադրվել է երկու հսկայական շինարարության թույլտվություն, որը ուղղակի հանցագործությունն է հանրային սեփականության նկատմամբ։

Բայց, կարևորը, էկրանների առաջ նկարվեք, թե ոնց եք այգիներից քանդում 90-ականներից մնացած, արդեն քարուքանդ եղած ժեշտից կրպակները ու ձեր կաբինետներում նստած այգիներում քարե հսկայական շինություններ կառուցելու թույլտվություններ տրամադրեք։

Լավ, ուզում եմ հասկանամ՝ ի՞նչն է նման որոշումների պատճառ դառնում, ո՞նց կարելի է այսքան չսիրել Երևանը։ Քանի որ ես կզարմանամ, որ պարզվի՝ քաղաքապետարանում կոռուպցիա կա, մնում է մի բան՝ ձեզ փոքր ժամանակ այգի չեն տարել ու դուք հիմա էլ վրեժ եք լուծում երեխաներից ձեր անայգի մանկության համար»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի