copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:13 11-03-2023

Արսեն Թորոսյանի վախը և կանխազգացումները հասկանալի են․ Րաֆֆի Ասլանյան

Իրավապաշտպան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարություն է տարածել՝ կասկածի տակ դնելով Հակակոռուպցիոն կոմիտեում COVID-19 համավարակի ժամանակահատվածում պետական բյուջեից հատկացված ահռելի միջոցների յուրացման փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի օբյեկտիվությունը։ Արսեն Թորոսյանի վախը և կանխազգացումները հասկանալի են, սակայն տարօրինակն այն է, որ նույնիսկ նրա հայտարարության բովանդակությունը համոզմունք է ձևավորում յուրացումներին նրա մասնակցության վերաբերյալ։

Օրինակ՝ ասում է, թե ինչու՞ իրեն հարցաքննության չեն հրավիրում, պատրաստ է ցուցմունք տալ՝ լավ հասկանալով, որ մեկ անգամ վկայի կարգավիճակով հարցաքննվելու դեպքում թուլանալու են իր հետագա՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակում հնարավոր կալանավորման հիմքերը։ Իհարկե, այսպիսի «ճարպկությամբ» Հակակոռուպցիոն կոմիտեի պրոֆեսիոնալ կազմին շփոթեցնելն անհնար է, սակայն Արսեն Թորոսյանը հերթական անգամ մոռանում է, որ ինքն իշխանության ներկայացուցիչ է, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր, ուստի իրավունք չունի այդպիսի բացահայտ ու ապօրինի կերպով միջամտել քրեական վարույթի ընթացքին։ Բայց, կարծես սեփական անձի պաշտպանության բնազդն ամեն ինչից վեր է այսպիսի մարդկանց համար։ Հակառակ պարագայում՝ պետք է մեկնաբանել, որ Արսեն Թորոսյանն իր նախաձեռնությամբ, արտադատավարական եղանակով արդեն սկսել է օգտվել մեղադրյալի իրավունքներից»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում

Ձեզ գուցե հետաքրքրի