copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:50 10-03-2023

Տհաճ բաները փորձում եմ չհիշել. Թոռնիկ Ալիյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախքան վկա Թոռնիկ Ալիյանի հարցաքննությանն անցնելն անհրաժեշտ համարեց քննարկել հարցը, թե ինչու էր նախորդ նիստին նա ներկայացել, սակայն հեռացել դատական նիստերի դահլիճից՝ առանց հարցաքննվելու։ Մարտիրոսյանը նշեց, որ քննարկում են Ալիյանի նատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը և հնարավորություն են ընձեռում վկային պարզաբանել՝ ի՞նչ պատճառով է լքել դատարանը, եթե իրեն ասաված էր սպասել մինչև ինքնաբացարկի միջնորդությունները քննվեին։

Ալիյանն ասաց, որ ինքը ներկայացել էր և մեկ ժամից ավել սպասել, սակայն շտապ գործ ուներ և լքել է դատարանը իսկ այդ մասին տեղեկացրել է իրավաբանը։ Իրավաբանն էլ ասաց, որ կազմին տեղեկացրել են, համաձայնեցրել են, և ինքը նույնպես չի կարողացել սպասել, քանի որ մեկ այլ գործով է ծանրաբեռնված եղել։ Դատավորը նշեց, որ հարցաքննությունը կարող էր տևել, օրինակ 4 ժամ և պարզաբանումները, նշված գործողությունները անթույլատրելի են, քանի դեռ նախագահող դատավորը տեղեկացված չէ և որոշում չի կայացրել։

Դատավորը որոշեց չկիրառել դատավարական սանկցիա և անցան հարցաքննությանը։

Իսկ արդեն հարցաքննության ժամանակ Ալիյանը նշեց, որ 2020 թվականից է հանդիսանում Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահ։ Հարցին՝ ինչպե՞ս է տեղի ունեցել սույն քրեական գործի հետ կապ ունեցող դեպքը և ում նախաձեռնությամբ, Ալիյանը պատասխանեց․ «Հանդիպումն առաջին անգամ եղել է Էմմա Սարգսյանի հետ, ով հանդիսանում է Ագրարային համալսարանի դասախոս։ Մինչև հանդիպումը չեմ ճանաչել նրան, հրավիրյալ դասախոս է եղել։ Առաջին անգամ հեռախոսով քննարկում ունեցել, ասել է, որ գյուղոլորտի շրջանակներում ծրագիր կա քննարկման համար»։ Ալիյանը նշեց, որ շատ մանրամասներ չի հիշում, թե ինչ են քննարկել հանդիպումների ժամանակ․ «Տհաճ բաները փորձում եմ չհիշել։ Քաղաքական թեմա է եղել, դրա համար էլ տհաճ է։ Հիշում եմ միայն գյուղատնտեսական շրջանակներում տեղի ունեցածը»։

Գործով մեղադրող դատախազի հարցին՝ եթե տհաճ թեմա էր, ինչու է ինքը շարունակել հանդիպումներ ունենալ նրանց հետ, վկան պատասխանեց. «Մեկ հանդիպում եղել է Չալաբյանի և երկու անգամ Էմմա Սարգսյանի հետ: Էմմա Սարգսյանն է Չալաբյանին ներկայացնողը եղել: Ասել է՝ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ես հարցրել եմ՝ որ քաղաքական ուժի, Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյան, նա ասել է՝ ոչ մեկի հետ կապ չունեն: Չալաբյանի հետ հանդիպումը տևել է կես ժամ, նա իր հայացքներն է ներկայացրել, թե ինչ գործունեություն է ծավալելու հայրենիքի համար: Երբ ես Էմմա Սարգսյանին հեռախոսազանգով ասացի՝ չեմ ուզում քաղաքական բանի մեջ ներքաշվենք, 2000 հոգու հետ կապված հարցը վերջին քննարկմանն է եղել»:

Դատախազի հարցին՝ արդյո՞ք եղել է հորդոր միանալ բողոքի ակցիաներին, վկան ասաց, որ չի հիշում:

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են