copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:45 06-03-2023

Ալիևը գոհ է Մյունխենում Փաշինյանի հետ կայացած հանդիպման արդյունքներից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյին։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ալիևը հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իր և Հայաստանի վարչապետի միջև կայացած հանդիպման արդյունքների կապակցությամբ։ Ալիևն այս համատեքստում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլենքենին՝ հայ-ադրբեջանական բանակցությունների ուղղությամբ իր ցուցաբերած շարունակական ջանքերի համար։

Ամերիկացի պաշտոնյան Ալիևին փոխանցել է Բլինքենի ողջույնները։ Նա ընդգծել է՝ Էնթոնի Բլինքենը նույնպես կարծում է, որ մյունխենյան հանդիպումը հաջող է անցել։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացի վերաբերյալ։

Նշենք, որ Ադրբեջանից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդականը կայցելի նաև Հայաստան և Վրաստան։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից