copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:03 02-03-2023

Փոխանակ հայկական ազգային կերակուրները պրոպագանդեն, ոստրեից են խոսում. խոհարար

Օրեր առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հեգնական գրառում էր կատարել, որում մասնավորապես նշել էր. «Մի երկու երկիր եղած, մի երկու գիրք կարդացած, մի երկու անգամ օպերա լսած, մի երկու ոստրե կերած միջին վիճակագրական հայ «ուսյալ-մտավորականը» ոչ միայն չի՛ սիրում, այլեւ ամաչո՛ւմ է միջին վիճակագրական հայ մարդուց, նրա տնից, նրա խանութից, նրա կերածից, նրա լսածից, առհասարակ Երեւանի փոքր կենտրոնից դուրս գտնվող ամեն ինչից»։

Իհարկե, նման գրառումը բուռն քննարկումների արժանացավ, ոմանք էլ, կարելի է ասել, բացահայտեցին, թե ինչ է ոստրեն։ Ինչևէ, սա հայկական խոհանոցին խորթ ծովամթերք է, դելեկատես, որը մատուցվում է թանկարժեք ռեստորաններում, վաճառվում՝ հազվադեպ սուպերմարկետներում։

Հասկանալու համար, թե որքան է խորթ մեզ համար ոստրեն, արդյոք օգտագործում ենք այն, և արժե այն որպես շահարկման թեմա օգտագործել որպես «լավ ապրող» մարդու կերակուր, Oragir.News-ը կապ հաստատեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ։

«Կակղամորթ կենդանի է, ձկնային։ Մեր ազգային խոհանոցին դա օտար է, հիմնականում՝ եվրոպական խոհանոցներում են օգտագործում։ Ես խիստ շահագրգռված եմ միայն օգտագործելու հայկական ավանդական ուտեստները։ Ավելի լավ կլինի՝ շահարկվեն հայկական ուտեստները, ոստրեն ի՞նչ է, եվրոպական ուտեստ է, էլի։ Դա պետք է մշակվի, մենք դա ուզում ենք անել, մեր կազմակերպության ծրագրային դրույթների մեջ է մտնում, մինչև հիմա որևէ բան չի արվել այդ ուղղությամբ՝ զինվորական, սպորտային կերակուրների մեջ ներառվի»,- ասաց Մամուլյանը։

Նշենք, որ ոստերի շուկայական գները տարբեր են։ Օրինակ՝ թանկարժեք հայկական ռեստորաններում մեկ աման ոստրեն սկսվում է ութսուն հազար ՀՀ դրամից։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ