Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:23 02-03-2023

1 մլրդ 100 մլն դրամ` մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար․ հիմա էլ քննարկվում է «Փեթակ»-ի տարածքում կայարան ստեղծելու հարցը

Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար հատկացվել է 1 մլրդ 100 մլն դրամ։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է անհրաժեշտ գումարի հատկացումը 2023թ-ի պետական բյուջեից։

«Աշխատանքները երեք փուլից են բաղկացած, արդեն առաջին փուլը իրականացվել է, աշխատանքներն ընթացքի մեջ են, կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը»,-ներկայացնելով նախագիծը՝ նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նա տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1,848 մլրդ դրամ է. «Այսօր առաջարկում ենք, որ կառավարությունը հատկացնի 1,1 մլր դրամը, տարբերությունը հետագայում քաղաքապետարանը կլրացնի»,-ասաց նախարարը:

Իր հերթին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ քաղաքապետարանն արդեն «Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ առաջին փուլն անցել է. «Նախնական հաշվարկներով առաջարկվող Աջափնյակի կայրանի շինարարությունը տևելու է ընդամենը 48 ամիս, այսինքն երկու տարում կարողանալու ենք կառուցել: Կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է 1,5 կմ, կայարանի շինարարությունը նաև ենթադրում է մետրո-կամուրջ, որն այս պահի դրությամբ երկու տարբերակով ենք դիտարկում՝ երկաթբետոնե հենասյուներով և հեծաններով, և նոր մոդելով՝ մետաղական ֆերմայով հավաքված կամուրջ: Այս պահին դեռևս վերջնական որոշում չունենք, սպասում ենք ֆինանսական գնահատականներին: Բայց որ դիտարժան ու գեղեցիկ կամուրջ է լինելու, դրանում վստահ ենք»,-ասաց Ավինյանը:

Նա շարունակեց, որ նախնական տարբերակից որոշակի փոփոխություններ են եղել. «Նախկինում նախատեսված էր Աբելյան փողոցի անկյունում, որտեղ արդեն շինարարական աշխատանքներ են արվել, այնտեղ շենք է կառուցվել: Մենք 120-140 մետր տեղափոխելով կայարանը դեպի Հալաբյան-Աբելյան խաչմերուկի, կարողանում ենք մի քանի խնդիր լուծել: Նախ, շինարարությունն ավելի ցածր արժեք է ունենալու մոտ 15 տոկոսի չափով: Շինարարության ժամկետները մոտ 6 ամիս կրճատվելու են: Բաց տարածքում է լինելու շինարարությունը, Թումոյի մայթին: Վերևից ենք փորելու, ոչ թե տակից փորելով ենք գնալու, դա առավելություն է տալիս: Երկրորդ փուլն ավարտվելուն պես կունենանք նախագիծ, որը կուղարկենք փորձաքննության, տարեվերջին կունենանք վերջնական նախագիծը: Արդեն իսկ ժամանակն է քննարկել հետագա ֆինանսավորման հարցերը»,-ասաց Ավինյանը:

Ավինյանը նշեց, որ Երևանում մետրոյի Աջափնյակի նախատեսվող կառուցումից զատ քննարկվել է նաև «Փեթակ» առևտրի կենտրոնին մոտ գտնվող տարածքում նոր կայարան կառուցելու հարցը։

«Միայն այս կայարանով չենք ուզում սահմանափակվել, քննարկել ենք նաև «Փեթակ»-ի տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը: Աջափնյակի կայարանի կառուցումից հետո, ամենայն հավանականությամբ, մետրոն այդ նույն գծով շարունակվելու է: Երկու պոտենցիալ ուղղություններ կան՝ մեկը դեպի Դավթաշենի ուղղությունը, մյուսը՝ դեպի Աջափնյակ վարչական շրջանի խորքը: Քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի շարունակական զարգացման ծրագիր, որ ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ»,-ասաց փոխքաղաքապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հետաքրքրվեց՝ Երևանի տրանսպորտային սխեման կհամապատսխանեցվի՞ այդ խարիսխին: Ավինյանը պատասխանեց, որ դա արդեն իսկ արվում է: Տրանսպորտային միասնական համակարգը հաշվի է առնելու մետրոյի կայարանները: «Միայն Աջափնյակի կայարանի շահագործմամբ՝ մետրոյում, մեր կանխատեսմամբ, ուղևորափոխադրումների քանակն աճելու է 22 տոկոսով: Մետրոն իր վրա է վերցնում էական բեռ՝ նվազեցնելով փողոցների ծանրաբեռնվածությունը»,-նշեց Ավինյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը