Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:30 28-02-2023

Էս շփոթը պետք է վերացվի․ ինչ ուզում եք՝ արեք, բայց պատգամավորին չեք կարող զրկել իր սրբազան իրավունքից

Ոչ ոք իրավունք չունի պատգամավորին զրկել իր պարտավորությունները և իրավունքներն իրացնելու սրբազան գործունեությունից։ Պատգամավորը չի կարող զրկվել ԱԺ նիստերին մասնակցելու հնարավորությունից, բայց մենք իրեն զրկում ենք, որովհետև ինքն այդ թույլատվությունը չունի. ո՞վ է այդ իրավունքը տվել` գլխավոր սահմանադրական իրավունքից և պարտավորությունից պատգամավորին զրկել։ Այս մասին այսօր ԱԺ հերթական նսիտում իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Էս շփոթը պետք է վերացվի, չի կարող սա երկար շարունակվել։ Նաև չի թույլատրվում քվեարկել։ Այսինքն` որոշումներ կայացնելու հիմնական լեգիտիմությունը պատգամավորի քվեարկությունն է, մենք թույլ չենք տալիս, որ պատգամավորը քվեարկի։ Ինչ-որ հարց ենք քննարկում, փակ ենք համարում էդ նիստը, պատգամավորներ կան, որ չունեն այդ իրավունքը, դուրս են գալիս նիստից, իրավունք էլ չունեն քվեարկելու։

Կամ ԱԺ կանոնակարգում գրեք այդ բացառությունները, որ նիստերին չեն կարող մասնակցել էս-էս դեպքերում, կունենանք երկու կարգի պատգամավորներ։ Էդ պարագայում ԱԺ կանոնակարգը դուք թերի եք փոխել, փոխե’ք ամբողջությամբ, որ մենք հասկանանք, որ կան 2 կարգի պատգամավորներ։ Եթե դուք դա գրեք, մենք անպայման կդիմենք ՍԴ և կստանանք շատ հստակ պարզաբանում, որ սա պատգամավորի սրբազան իրավունքն է։ Գնացեք ինչ ուզում եք արեք, բայց էդ իրավունքից ո՞նց կարող եք զրկել պատգամավորին»,- նշեց Ռուստամյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից