copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:03 27-02-2023

Քանի դատավորի լիազորություն կդադարեցնի ԲԴԽ-ն կես ժամում

Վաղը Բարձրագույն դատական խորհուրդը միանգամից երեք որոշում է հրապարակելու։

Արդարադատության նախարարի կողմից երեք դատավորների մասով հարուցված կարգապահական վարույթների քննությունն ավարտվել է, նրանք են՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյան, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արթուր Ստեփանյան և Զարուհի Նախշքարյան։

Վերջին երկու դատավորները տևական ժամանակ է՝ իշխանության նշանառության տակ են, և վարույթների հարուցումից հետո չէին դադարում լուրերը, որ նրանց լիազորությունները դադարեցվելու են։

Ինչ վերաբերում է Նապոլեոն Օհանյանին, ապա հնարավոր է նրա դեպքում բավարարվեն նկատողությամբ՝ ձեռքի հետ էլ ցույց տալով, որ ԲԴԽ-ականները հո միայն դատավորների լիազորությունները դադարեցնելով չեն զբաղված։

Նշենք, որ որոշումների հրապարակումները նշանակված են 11․00, 11․05, 11․30։

Ուշագրավ է, որ Նապոլեոն Օհանյանի դեպքում որոշման հրապարակման համար ԲԴԽ-ին պետք է ընդամենը 5 րոպե, իսկ Ստեփանյանի դեպքում՝ 25, Նախշքարյանի դեպքում՝ թերևս ավելի շատ, ասելիք շատ կլինի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի