copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:06 26-02-2023

Ռուս խաղաղապահները ԼՂ-ից 49 օտարերկացու են տարհանել ՀՀ, հակառակ ուղղությամբ ուղեկցել՝ հումանիտար բեռով 2 ավտոշարասյուն

Ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքից Հայաստանի Հանրապետություն է տարհանվել 49 օտարերկրյա քաղաքացի (այդ թվում՝ 6 երեխա)։ Ապահովվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար բեռով երկու ավտոշարասյուների ուղեկցումը Գորիս- Ստեփանակերտ երթուղով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ Պաշտպանության նախարարության փետրվարի 26-ի տեղեկագրում:

Տեղեկագրում նշված է. «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ շարունակվում է Ստեփանակերտ–Գորիս ճանապարհահատվածում ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթեւեկության վերսկսման բանակցային գործընթացը:

Ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքից Հայաստանի Հանրապետություն է տարհանվել 49 օտարերկրյա քաղաքացի (այդ թվում՝ 6 երեխա)։

Չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։

Ապահովվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար բեռով երկու ավտոշարասյուների ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2 512,8 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 779 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից