Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 11:56 24-02-2023

Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանագիծ է, որից այն կողմ չենք կարող անցնել. Բագրատ Սրբազան

Արցախն ու նրա ինքնորոշման իրավունքն անսակարկելի են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Համաժողովի մեկնարկը տրվեց Իմաստության աղոթքով, որից հետո Բագրատ Սրբազանը ներկաներին փոխանցեց կաթողիկոսի ջերմ գնահատանքը նախաձեռնության առիթով։

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է, և սա այն բացարձակ սահմանագիծն է, որից այն կողմ չենք կարող անցնել։ Ուզում եմ բոլորիս շնորհավորել այն խիզախումի համար, որ 35 տարի առաջ այս օրերին ապրում էր մեր ժողովուրդը` միտված լինելով Արցախի և մեր կյանքի ազատագրությանը` լայն իմաստով»,– ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Նա ընդգծեց` մենք կոչված չենք վերջնականապես պարտվելու, այլ կոչված ենք այդ պարտությունից սովորելու, վեր կանգնելու, կռելու և կերտելու մեր նոր հաղթանակները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում