copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 09:30 24-02-2023

Մտադիր եմ խորհրդակցությունների շարք անցկացնել Մյունխենի հանդիպումների արդյունքներով․ Տոյվո Կլաարը կրկին ժամանել է Հայաստան


Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին մեր տարածաշրջան է գալիս։

Հերթական այցի մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Այս անգամ Կլաարն այցը սկսում է Երևանից:

«Մտադիր եմ խորհրդակցությունների շարք անցկացնել Մյունխենի հանդիպումների արդյունքներով: Առավոտյան սպասեք լավ հանդիպումների»,– գրել է նա։

Նշենք, որ վերջին անգամ Տոյվո Կլաարը Հայաստան էր այցելել հունվարի 23–ին։ Նա հանդիպումներ և քննարկումներ էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյանների հետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում