Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:41 21-02-2023

Սևանի մայրուղում խցանումներ են. իրավիճակը առավոտյան

Եղանակային վատ պայմանների պատճառով հանրապետության մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են։

Սևանի մայրուղու վրա բեռնատարները կանգնել են, որոնց հետևից ընթացող մեքենաները խցանման մեջ էին հայտնվում։

Oragir.News-ի տվյալներով՝ բավականին ժամանակ՝ 50 րոպեից մինչև մեկ ժամ, մայրուղին խցանված էր և մեքենաների կուտակումներ կային։ Պատճառը առավոտվանից տեղացող ձյունն է և կատարվող թերի ձնամաքրման աշխատանքները։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։