copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:35 18-02-2023

22-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է բենզալցակայանի մեջ, սկսել է վառելիքի արտահոսք․ shamshyan.com

Շամշյան
2545 դիտում 23:08 17-02-2023
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ 22-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է բենզալցակայանի մեջ, սկսել է վառելիքի արտահոսք․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ խմբագրել

Այսօր՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Էդուարդ Ա․-ն իր վարած BMW 530 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքում՝ ժողովրդին հայտնի բենզալցակայանների խաչմերուկում՝ Սահմանադրության հրապարկում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, հայտնվել բենզալցակայանի տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, բենզալցակայանում էլ առկա է վառելիքի արտահոսք։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարարական ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և բենզալցակայանի աշխատակիցների հետ դադարեցրել են վառելիքի արտահոսքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում