Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:48 17-02-2023

Անհնարին բան չկա, ուղղակի ցանկություն է պետք․ քաղաքապետարանի «կրուտիտը»

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում էր, որ Փակ շուկայի գետնանցումը մի փոքր ուշացումով, բայց հիմնովին վերանորոգված հանձնեցին շահագործման և երևանցիների գնահատականին: Շատ քաղաքացիների մոտ դժգոհություն առաջացավ, քանի որ գետնանցումում բացակայում են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակները։

Վերջին շրջանում՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ շատ երիտասարդներ դարձան հաշմանդամ, Կառավարությունը անընդհատ խոսում է հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարավետ պայմաններ ստեղծելուց, բայց վերանորոգվող գետնանցումում թեքահարթակներ չի նախատեսում։ Մայրաքաղաքի կենտրոնում՝ բանուկ հատվածում գտնվող գետնանցումում թեքահարթակի բացակայությունը հազարավոր հաշմանդամություն ունեցող քաղաքացիների հարմա լուրջ խնդիրներ է առաջացնում։

Եվ սա միակը չէ․ վերջերս վերանորոգված անցումներից բոլորում թեքահարթակները բացակայում են։

Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում՝ մեկնաբանելով Փակ շուկայի դիմացի հիմնանորոգված գետնանցումում թեքահարթակների բացակայությունը։ Նա հայտնել էր, որ կա խնդիր ձևի և բովանդակության հետ կապված։ Ձևի համար կարելի էր կառուցել թեքահարթակ, որը, սակայն, հաշվի առնելով աստիճանների թեքությունը, բովանդակային առումով ոչ ֆունկցիոնալ կլիներ։

«Հավատացնում եմ՝ հաշմանդամություն ունեցող որևէ անձ այդ թեքությունը հաղթահարել ուղղակի չի կարող։ Սրան գումարած՝ գետնանցումից մոտ երեսուն մետր հեռավորության վրա կա հետիոտների համար նախատեսված անցուղի»,- գրել էր Սարդարյանը։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը Oragir.News-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հնարավոր չէ՞ր լինի՝ այնպիսի ճարտարապետական լուծումներով կառուցվեր թեքահարթակը, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանային օգտվել, ասաց․ «Անհնարին բան չկա, ուղղակի ցանկություն է պետք։ Այն գլխից պետք է մտածեին այդ ամենը, կամ այդքան որ գլուխ էին գովում, էսկալատր դնեին կամ լիֆտ։ Այդ թեքահարթակները, վերելակները շատերին են պետք, դրա համար մեծ մասը փողոցն անցնում է խախտումներով»։

Հարցին, թե այդտեղ թեքահարթակների առկայությամբ տեսանելի են արդյոք ձևի և բովանդակության խնդիրներ, ճարտարապետն ասաց․ «Ես համամիտ չեմ այդ կարծիքի հետ, դա ինչ խնդիր է, դա նորմատիվ խնդիր է, որը պետք է դրվեր և լուծվեր, թե ոնց կլուծվեր, արդեն նախագծողի գործն էր»։

Դիտարկմանը, թե որքանով է ճիշտ գետնանցումը շահագործման հանձնել հետո նոր այնտեղ վերելակներ տեղադրել, Քալաշյանն ասաց․ «Երևի ծախս է պետք, ինչ-որ մեկը պետք է խանութներ սարքի, գումար դնի, որպեսզի պակաս բաները լրացվեն։ Ուրիշ տարբերակ չեմ տեսնում»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան