copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 10-02-2023

Եթե այդ հայտարարությամբ փորձ է արվում արդարացնել ԵՄ-ին տարածաշրջան ներքաշելը, ապա, դժվար թե դա հաջող փորձ է. Զախարովան՝ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ԵՄ դիտորդական առաքելության նպատակներից մեկը արևմուտքի կասկածները փարատելն է, թե Հայաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը միասին ագրեսիա են ծրագրում Ադրբեջանի դեմ, ինչի մասին իրենց վստահեցրել է Ադրբեջանը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Զախարովան այս մասին ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամնակ։

Զախարովան շեշտել է, որ եթե ​​նման հայտարարություններով փորձ է արվում արդարացնել ԵՄ-ին տարածաշրջան ներքաշելը, ապա դժվար թե այդ փորձը կարելի է հաջող համարել։

Նա նշել է, ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, իսկ ռուս սահմանապահներն աշխատում են Հայաստանի տարածքում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Զախարովայի խոսքով՝ իրենք այս հարցում երբեք չեն լսել Բաքվի դժգոհությունները, նաև տեղյակ են Հայաստանում դիտորդական առաքելությունը տեղակայելու որոշման վերաբերյալ Ադրբեջանի քննադատող դիրքորոշման մասին։

«Ակնհայտ է, որ Բրյուսելը նպատակ ունի փոխել անվտանգության համակարգը, որը ձևավորվել է տարածաշրջանում, և դրա հիմնաքարը ռուս զինվորականների եւ սահմանապահների ներկայությունն է, ինչպես նաև Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Դե, եւ, բնականաբար, այն ոգին, որը դրսեւորվեց, քաղաքական կամքը, անվանեք, ինչպես ուզում եք… այն որոշումների իրականացումը, որոնք ձեռք են բերվել երեք երկրների միջև, սա իհարկե, անվտանգության համակարգի ընդհանուր պատկերի զգալի մասն է։ Ուզում ենք հավատալ, որ Երեւանը դա հասկանում եւ հաշվի է առնում»,- ասել է Զախարովան։

Վերջինս հայտնել է, որ Մոսկվան բաց է հայ գործընկերների հետ երկխոսության համար՝ Անդրկովկասում կայունության պահպանման միջոցների կատարելագործման հարցով՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, ներառյալ ՀԱՊԿ-ի շրջանակներում համապատասխան աշխատանքների իրականացումը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին խորհրդարանում հայտարարել է, մինչև Ադրբեջանը արեւմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանը, ՀՀ վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում եւ տեղակայում հայ-ադրբեջանական սահմանին, պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեփսիվ հարձակում հարձակում Ադրբեջանի դեմ և Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով փորձում է շատ, թե քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիություները կառավարելու համար:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում