copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 16:49 10-02-2023

Մոսկվան կողջունի Բաքվի, Երևանի և Թբիլիսիի միջև եռակողմ երկխոսությունը. Զախարովա

Մոսկվան կողջունի Բաքվի, Երևանի և Թբիլիսիի եռակողմ երկխոսությունը, եթե այն չենթարկվի Արևմուտքի ապակառուցողական ազդեցությանը։

Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե Բաքվի, Երևանի և Թբիլիսիի եռակողմ երկխոսությունը նպաստի Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք դա միայն ողջունել։

Իսկ եթե այս նախաձեռնության հետևում ինչ-որ կերպ երևում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա դա այլ պատմություն է»,- ասել է նա։

Ձեզ գուցե հետաքրքրի