copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 13:57 10-02-2023

Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է. ՀՀ֊ն ոչ թե 27, այլ 57 փրկարար է ուղարկել Թուրքիա

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին որոշում էր կայացրել փրկարարական ջոկտաներ ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ այս երկրներում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այս նախաձեռնության շրջանակներում Հայաստանը Թուրքիա ուղարկել է 27, իսկ Սիրիա՝ 29 փրկարար։ Այս տեղեկությունն իսկզբանե քննադատվեց այն պատճառով, որ Սիրիայում Հայաստանն ունի անհամեմատ ավելի մեծ թվով հայկական համայնք, այս երկիրը հայ ժողովրդի պատմության դժվարին պահերին, մասնավորապես Հայոց ցեղասպանության ժամանակ, անգնահատելի օգնություն է ցուցաբերել Թուրքիայից մազապուրծ փախչող հազարավոր հայերին և այլն։ Բացի այդ վերջին տասնամյակում Սիրիայում շարունակվող քաղաքացիական հյուծիչ պատերազմի հետևանքով Սիրիան ավելի շատ ունի օգնության կարիք, մինչդեռ Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Սիրիա ուղարկվող փրկարարների թիվը Թուրքիա ուղարկվողներից շատ է ընդամենը երկուսով։

Սակայն, զավեշտն այսքանով չի ավարտվում. պարզվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է Հայաստանի հպարտ քաղաքացիներին։ Մասնավորապես թուրքական Milliyet պարբերականը, անդրադառնալով տարբեր երկրների կողմից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությանը և փրկարարների քանակին, հայտնում է, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկել ոչ թե 27, այլ 57 փրկարար։

«Երկրաշարժից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ, Երևանի վարչակազմը որոնողափրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա։ Հայկական փրկարար ջոկատը, որը փլատակներում ողջ մարդկանց է փնտրում, բաղկացած է 57 հոգուց»,- գրում է թուրքական պարբերականը։

Միևնույն ժամանակ նկատենք, որ Milliyet-ը թուրքական ամենաիշխանամետ պարբերականներից մեկն է, որը նաև բավական մոտ է կանգնած Թուրքիայի իշխանություններին։ Հետևաբար այս պարբերականի պարագայում սխալվելու հավանականությունը չափազանց քիչ է, կամ առհասարակ այն չկա։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է