copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:22 09-02-2023

Թուրքիայում հաջորդ երկրաշարժը կարող է տեղի ունենալ 15 միլիոնանոց Ստամբուլում. գիտնականներ

Փետրվարի 8-ի տվյալներով՝ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ուեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը (Թուրքիայում և Սիրիայում)։

Սա վերջին տասնամյակներին տարածաշրջանի ամենահզոր երկրաշարժն է։ Ցավոք, հետազոտողները ևս մեկ երկրաշարժ են կանխատեսում Թուրքիայում առաջիկա տարիներին, ընդ որում՝ տարերային աղետից կարող է տուժել Ստամբուլը, որի բնակչությունն այսօր կազմում է 15 միլիոն մարդ։ Եվ գիտնականները խիստ դժգոհ են նրանից, թե ինչպես են տեղի իշխանությունները պատրաստվում դրան, գրել է «Մեդուզա»-ն։

«Դա անխուսափելի է, փաստ է»,- 2006թ. The Guardian բրիտանական թերթին հայտարարում էր պրոֆեսոր Օքան Թույսուզը, որն այդ պահին Ստամբուլի տեխնիկական համալսարանի Երկրի մասին գիտության Եվրասիական ինստիտուտի տնօրենն էր։

Գիտնականը գնահատել է Ստամբուլի շրջանում առաջիկա տարիներին հզոր երկրաշարժի հավանականությունը. «Մենք գիտենք մագնիտուդը։ Մենք գիտենք տեղը։ Մենք միայն չգիտենք, թե երբ է լինելու։ Բայց կա 65 տոկոսանոց հավանականություն, որ Ստամբուլը կտուժի 7,6 մագնիտուդով երկրաշարժից մինչեւ 2030թ.։ Իսկ դա շատ մեծ հավանականություն է»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել