Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:42 08-02-2023

Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում է. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախից ստացված հավաստի տեղեկությունների համաձայն, մոտ 10 օր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Ռուսաստան՝ Արցախի հետ կապված ՌԴ դիրքորոշումը եւ քաղաքականությունը ճշտելու։ 3-4 օր առաջ նա վերադարձել է Արցախ։ Նրանից հետո Մոսկվա է մեկնել նաեւ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Այս օրերին նա դեռ Մոսկվայում է։ Ըստ ամենայնի, նրան նույնպես հրավիրել են՝ Արցախի ներքաղաքական խնդիրները քննարկելու եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը գտնելու համար։ Հիշեցնենք, որ Արցախի ճանապարհը փակվելու պահից ի վեր Արցախի իշխանական շրջանակներում լարում էր առաջացել, եւ պետնախարարի հրաժարականի, անգամ ԱԺ արտահերթ ընտրությունների թեման էր բարձրացել։

Հիշեցնենք նաեւ, որ ադրբեջանական կողմը պահանջում է Վարդանյանի հրաժարականը` Արցախի ճանապարհը բացելու դիմաց: Ակնհայտ է, որ Ռուսաստանը պասիվ դիտորդի կարգավիճակ է ստանձնել` ո՛չ ճանապարհն է բացում, ո՛չ Ադրբեջանին է սաստում, ո՛չ Արցախի ներքաղաքական կյանքին է խառնվում: Իսկ բլոկադան սրել է մթնոլորտը եւ բանակների է բաժանել համերաշխ Արցախը:

Մեր աղբյուրն ասում է, որ Արայիկ Հարությունյանը բավականին բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Մոսկվայում: Երեւանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նրան Կրեմլում ավելի են վստահում եւ գրեթե ուղիղ տեքստով ասել են` եթե Վարդանյանը խանգարում է, ազատեք, նրան մենք չենք նշանակել: Հարությունյանի կողմնակիցներն ասում են, որ նա Մոսկվայից բավականին բարձր տրամադրությամբ է վերադարձել: Հիմա Վարդանյանն է Մոսկվայում ճշտում իր հանդեպ վերաբերմունքը: Հնարավոր է, որ վերադառնալով` նա կամովին հրաժարական տա` որպես ստեղծված իրավիճակը լիցքաթափելու միջոց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը