copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:30 04-02-2023

Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մենք հետախուզական տեղեկություններ ունեինք, որ սեպտեմբերյան մարտերի ընթացքում Ադրբեջանը շատ ավելի մեծ հարձակում էր նախապատրաստում։ Իրանի գործողություններն ու հայտարարությունները, սակայն, նպաստեցին, որ իրադրության հետագա վատթարացումը դադարի»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Վահան Կոստանյանը Վաշինգտոնում գործող Al-Monitor կայքի հետ զրույցում: Նա պնդել է, որ Իրանի գործողություններն անցած տարվա աշնանը նպաստել են Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակման դադարեցմանը։

Այս հայտարարությունները նորանշանակ փոխարտգործնախարարի կողմից իսկապես տարակուսելի են, եթե հաշվի առնենք այն հայտարարությունները, որոնք 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտերից հետո անում էին ՀՀ իշխանությունները: Օրինակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե այդ իրադարձությունների կանգնեցման ամենամեծ հեղինակը ԱՄՆ-ն է եղել: «Մեծ է եղել ԱՄՆ աջակցությունը, բայց ես չեմ ուզում որեւիցե ձեւով դա գերադասել, օրինակ, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի միջամտությունից», – ասել էր նա։ Այդպիսի հայտարարություններ եղան նաեւ ամերիկյան կողմից:

ԱԺ նախագահի հայտարարությունից մեկ օր առաջ էլ՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոսել էր մեր բանակի գործողությունների մասին եւ ասել, թե դրա շնորհիվ նաեւ դիրքեր ենք հետ բերել: «Այն, ինչ ձեր ասած 10 քառակուսի կիլոմետր թվերի շրջանակներում իրեն հաջողվել է, բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ։ Վեց դիրքերի մասին է խոսքը. ես ամբողջական թվերը չհրապարակեմ. շատ հնարավոր է՝ դա նորից փոփոխությունների ենթարկվի»,- նշել էր նա:

Առաջին անգամը չէ, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ նույն հարցի վերաբերյալ տարբեր հայտարարություններ են անում. այսպես, ի վերջո, Հայաստանի միջազգային հեղինակությունն է կասկածի տակ դրվում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:55 Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ Ford-ը կորցրել է կառավարումը․ կան վիրավորներ
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
15:35 Ալեքսանդր Բաբասյանը ամուսնանու՞մ է. համացանցում կադրեր են տարածվել
15:27 Ձերբակալվել է Պուտինին քննադատող Սեմյոն Սկրեպեցկու սպանության գլխավոր կասկածյալը

Ձեզ գուցե հետաքրքրի