copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:03 03-02-2023

Դրմբոնի հանքերի համար է շրջափակվել Արցախը․ ՀԱԲ-ի Կառան մանրամասնում է

ՀԱԲ-ի Կառա մականունով հայտնի Վազգանուշ Մինասյանն այսօր էլ սահմանին է։ Մոտ 50 օր գտնվել է շրջափակված Արցախում։ Վերադարձել է Հայաստան ու նորից դիրքերում է։ Կին ազատամարտիկը ցավ է զգում, բայց պայքարելու տենչն ամենաբարձր սանդղակի վրա է։

«Խանութները արդեն դատարկ էին, Արցախում նորից 90-ական թվականներն են։ Ահավոր է, մի կիլոգրամ կարտոշկեն, էն, որ մենք մանր է խոզին ենք տալիս՝ 1 000 դրամ է։ Խանութներում բան չես գտնի»,- պատմում է ազատամարտիկը։

ՀԱԲ-ի Կառան կոչ ունի․ «Արցախցին մենակ չի, մենք ձեր կողքին ենք, չլքեք ձեր տները։ Եթե բնակչությունը պակասի մինչև 40 հազար, ապա Ադրբեջանը կվերցնի Արցախը։ Չթողնեք, որ դատարկվի Արցախը»։

Կին ազատամարտիկը հիասթափված է Արցախի կառավարության վարած քաղաքականությունից։ «Արայիկ Հարությունյանը արենայում չկար։ Մենակ Ռուբեն Վարդանյանն էր, որ անձնագիրը պատռեց, իբր հրաժարվեց Հայաստանի քաղաքացիությունից»,- նկատեց։

Կին ազատամարտիկը վստահ է, որ շրջափակման թիրախում Դրմբոնի հանքերն են։ «Էն ոչխար Հեյդարը 97-թվին Դրմբոնի հանքերը ծախել է բրիտանացիներին։ Հիմա բրիտանացիներն իրենց հանքերն են ուզում»,- բացահայտում է կին ազատամարտիկը։

Նշենք, որ ՀԱԲ-ի Կառա մականունով հայտնի ազատամարտիկ Վազգանուշ Մինասյանը Ջերմուկում զոհված Սուսաննա Մարգարյանի քույր-ընկերուհին էր։ Նա վրեժ ունի և չի իջնի դիրքերից մինչև Արցախում խաղաղություն չլինի։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում