copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:01 01-02-2023

Երևանում շինաշխատանքների մրցույթներն արվում են կոպտագույն խախտումներով և կոռուպցիոն ռիսկով․ պատկան մարմինները լռում են

Օրեր առաջ Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում էր Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներում տեղի ունեցող խախտումների և այդ խախտումները վերահսկել, կանխել չցանկանալու երևույթի մասին։

Աբգարյանը գրել էր. «Իմ նկատած կոպիտ ապօրինությունների մեծ մասը վկայում են շտապողականության մասին, երբ պետք է ամեն գնով արագ գոհացնել բնակիչներին (կարդա՝ ընտրողներին): Ուստի շինաշխատանքների մրցույթներն արվում են առանց նախագծի և նախահաշվի մրցույթների»:

Այսօր Oragir.News-ի հետ զրույցում Իզաբելլա Աբգարյանը, խոսելով իր բարձրացրած խախտումներին պատկան մարմինների արձագանքից, ասաց. «Ընթացքն այն եղավ, որ այսօր ինձ հետ կապ հաստատեցին ԱԺ-ի մարդու իրավունքների հանձնաժողովից և խնդրեցին իրենց տրամադրել այդ նյութերը, փաստացիորեն դա միակ արձագանքն է եղել պետական կառույցների կողմից իմ գրառումներին։ Այնինչ, արձագանք պետք է տար նաև քաղշին տեսչությունը, որովհետև խոսքը շինարարական նորմերի մասին է գնում, շինարարության ընթացքի և այդ գնումների խախտման մասին։

Ես ակնկալում էի նաև ԱԺ-ի ֆինանսական հանձնաժողովի արձագանքը, որովհետև ամեն դեպքում բյուջեի տնօրինումը դա իրենց ոլորտն է և գիտենք, որ քաղաքապետարանը հաշվետու է ԱԺ-ին։ Այդ երկու տեղերից արձագանք այդպես էլ չեղավ, իսկ Պետական վերահսկողական ծառայությունից ասացին, որ համայնքային բյուջեով արված գնումներն իրենց լիազորությունների տիրույթում չեն»։

Հարցին, թե քաղաքապետարանում բարձրաձայնե՞լ եք այդ խախտումների մասին, ի՞նչ արձագանք եք ստացել, Աբգարյանն ասաց. «Իհարկե, գիտեին նախորդ նիստին՝ դեկտեմբերի նիստին, ես դիմել եմ քաղաքապետին և խնդրել, որ ուշադիր լինեն։ Ի դեպ, որոշ առումով ես տեսնում եմ փոփոխություն, օրինակ՝ Շինբարեկարգման վարչությունը հայտարարել է բազմաթիվ մրցույթներ այդ ջրագծերի խողովակների հետ կապված։ Էրեբունի վարչական շրջանում էլ արվում է, բայց, դրանց հետ մեկտեղ, ունենք դեպքեր, որ դեռ խախտուներով են արվում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում