copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:41 31-01-2023

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդման և տնտեսական վերականգնման ծրագիրը

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում եւ տնտեսական վերականգնում» ծրագիրը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում ընդունել է ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի սոցիալական պաշտպանության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլիթ Չիթչյանին, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ծրագրի ղեկավար Մերի Սարգսյանին եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանին։ Այս մասին մարզպետը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։

Հանդիպմանը մասնակցել է նաև Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Հանդիպման սկզբում Լիլիթ Չիթչյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում եւ տնտեսական վերականգնում» ծրագրի բովանդակությունը եւ հիմնադրույթները։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2022 թվականի նոյեմբերին, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում։

Գեղարքունիքի մարզում այն իրականացվում է Վարդենիս համայնքի 12 բնակավայրերում, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի արդյունքում։

Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործալության կողմից եւ իրականացվում «Վորլդ Վիժն Հայաստան», «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունների եւ «Մանկական զարգացման հիմնադրամի» հետ համագործակցությամբ։

Ծրագիրը երկու հիմնական բաղադրիչ ունի։ Առաջին բաղադրիչով նախատեսվում է սոցիալական աջակցության տրամադրում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած ընտանիքներին, իսկ երկրորդ բաղադրիչով՝ վերականգողական աշխատանքների իրականացում։ Ծրագրի առաջին բաղադրիչն այժմ իրականացվում է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ ագրեսիայից տուժած ընտանիքներին սննդի աջակցության քարտեր տրամադրելով։ Առաջիկայում աջակցության նման քարտեր կտրամադրվի 350 ընտանիքի։ Այժմ ընթանում է կարիքավոր ընտանիքների հաշվառման փուլը։

Ըստ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ծրագրի ղեկավար Մերի Սարգսյանի՝ իրենց կողմից իրականացվող ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ՝ սոցիալ-հոգեբանական աջակցություն, տեղական սոցիալական աջակցության պլանների մշակում, ապաստարանների կառուցում, հիմնանորոգում եւ կահավորում։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ Վարդենիս համայնքի բնակավայրերում իրենք կիրակակացնեն գյուղացիական տնտեսություններում եկամուտ ապահովող ծրագրեր, որոնք կներդրվեն շուրջ 60 անասնապահական ֆերմերային տնտեսություններում։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում