Ազգային Հիփոթեքային Ընկերության խորհրդի կազմում տեղի է ունեցել փոփոխություն
Ազգային Հիփոթեքային Ընկերության խորհրդի կազմում տեղի է ունեցել փոփոխություն։ Ընկերության խորհրդի անդամի պաշտոնում Դավիթ Նահապետյանին փոխարինել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը։
Ազգային Հիփոթեքային Ընկերությունը շնորհավորում է Արտակ Մանուկյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանք։