copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:18 30-01-2023

Հայտնի է 2023-ի աշխարհի ամենահզոր բանակներն ունեցող երկրների ցանկը

Միացյալ Նահանգներում գործող «Global Firepower»միջազգային ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի վերաբերյալ իր 2023 թվականի զեկույցը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber գործակալությունը, զեկույցի համաձայն՝ աշխարհի ամենահզոր բանակը պատկանում է ԱՄՆ-ին:

Հզորագույն եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բանակները։ Առաջատար տասնյակում կան ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկիր՝ Ֆրանսիան (9-րդ տեղ), Մեծ Բրիտանիան (5-րդ տեղ), Իտալիան (10-րդ տեղ) և այլն։

Զեկույցի համաձայն Թուրքիայի բանակը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը` 2022-ի համեմատ բարելավվելով իր դիրքը 2 հորիզոնականով։ Իրանի Իսլամական Հանրապետության բանակն այս տարի զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։

Նշվում է, որ վարկանիշային սանդղակում ներառված չէ երկրների միջուկային հզորության գործոնը։

Ռազմական հզորության առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Մեծ Բրիտանիա, Հարավային Կորեա, Պակիստան, Ճապոնիա, Ֆրանսիա, Իտալիա։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան