copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:33 30-01-2023

Արցախի մասով պետք է շտապել, որպեսզի գոնե լուծման ենթակա հարցերն օպերատիվ կարգավորում ստանան․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի սանձազերծած շրջափակման հետևանքով Արցախում 10 հզ.-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաև նշել է. «Արցախի օպերատիվ շտաբը տեղեկացրել է, որ առաջիկայում սոցիալական ծանր վիճակի մեղմացմանն ուղղված ծրագրեր է գործի դնելու:

Սոցիալ-տնտեսական առումով ևս Արցախում բազմաթիվ խնդիրներ կան` գործազրկությունից, կոմունալ վճարներից մինչև վառելիքի ճգնաժամ և Արցախը միայն իր ռեսուրսներով, բյուջեի վերաբաշխումներով խնդիրը չի կարող լուծել:

Շրջափակման պայմաններում նոր աշխատատեղերի բացման թեման նույնիսկ տեղին էլ չէ քննարկել, այստեղ սոցիալական նոր փաթեթ պետք է ներդնել, որն առանց Հայաստանի ու միջազգային կազմակերպությունների միջամտության գրեթե անհնարին է իրագործել:

Այս համատեքստում պետք է դիտարկել աշխատանքը կորցրած և սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքների կոմունալ վճարների մասնակի կամ ամբողջական փոխհատուցման հարցը:
Քննարկելի է նաև սոցիալական ծանր պայմաններում գտնվող ընտանիքների երեխաների դեղորայքի և սննդամթերքի նվազագույն ծավալի ապահովման հարցը:

Տարեվերջին հայտարարվեց, որ ՀՀ-ում փոխվարչապետի գլխավորությամբ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է զբաղվի Արցախի սոցիալ-տնտեսական, հումանիտար խնդիրներով, նույնիսկ մի քանի մլրդ գումար հատկացվեց:

Արցախի մասով պետք է շտապել, որպեսզի գոնե լուծման ենթակա հարցերը օպերատիվ կարգավորում ստանան` որոշակի առումով մեղմելու առանց այն էլ մարդկանց ծանր պայմանները»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում