copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:52 29-01-2023

Էրդողանը պնդել է, որ նախագահական ընտրություններում իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրավական տեսանկյունից ինքն իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունն այս տարի կայանալիք նախագահական ընտրություններում։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Էրդողանն այս մասին ասել է նախօրեին Թուրքիայի Դենիզլի նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան 2018 թվականին կայացած նախագահական ընտրություններով անցում է կատարել կառավարման նախագահական համակարգի, որի արդյունքում իր նախորդ պաշտոնավարման ժամկետը (2014-2018թթ.) զրոյացվել է։ Նրա խոսքով՝ 2018 թվականի ընտրություններում ինքն ընտրվել է նոր կառավարման համակարգի առաջին նախագահ։

Նշենք, որ Թուրքիայի մի շարք ընդդիմադիր գործիչներ վերջին շրջանում պարբերաբար պնդում են, որ Էրդողանն իրավունք չունի երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար։

Հիշեցնենք, որ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2014 թվականին, երբ երկիրը կառավարվում էր խորհրդարանական համակարգով։ 2017 թվականի ապրիլին Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո 2018 թվականի հունիսին տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որով Թուրքիան անցում կատարեց կառավարման նախագահական համակարգի և Էրդողանը կրկին ընտրվեց Թուրքիայի նախագահ։ 2003-2014 թվականներին Էրդողանը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի