Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:59 28-01-2023

Մեր բանակը պետք է լինի հայոց պետության, հայ ժողովրդի կենսագործունեության թիվ մեկ գերակայությունը․ Մենուա Սողոմոնյան

Այսօր Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձն է։ Այս առիթով Հանրապետության հրապարակում հանրահավաք է կազմակերպվել, որին կհաջորդի երթ։

Oragir.News-ը զրուցեց «Համախմբում» շարժման առաջնորդներից Մենուա Սողոմանյանի հետ, ով նշեց, որ սատարում է բանակին, որովհետև այն արժանապատվությունը, որ ինքը կրում է որպես անկախ պետության քաղաքացի, բանակի շնորհն է։

«Մենք պետք է միշտ յուրաքանչյուրս պարտք ունենանք մեր մեջ, պարտականություն ունենանք, թե մենք ինչ ենք անում Հայոց բանակի համար։ Ես այսօր իմ ներկայությամբ եմ ուղերձ հղում, ցույց տալիս, որ մեր բանակը պետք է լինի հայոց պետության, հայ ժողովրդի կենսագործունեության թիվ մեկ գերակայությունը։ Հայոց բանակի ամրապնդումը պետք է լինի մեր պետության թիվ մեկ նպատակը։ Ես այսօր եկել եմ այստեղ նաև ի նշան բողոքի այն տենդենցի դեմ, որ հայոց պետության գլխին կանգնած այսօրվա պատասխանատուների պարագայում Հայոց բանակը գերակայություն չի հանդիսանում, որի ողբերգական վկայություններից մեկն էր մի քանի օր առաջ տեղի ունեցածը»,- ասաց Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
13:20 Երևանում մի տղամարդ հատում է երիտասարդ բարդին
11:55 Սեուտան պահանջում է արտակարգ դրություն հայտարարել. Իսպանիան զորք է տեղակայում անկլավում
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:38 «Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը