copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:46 25-01-2023

Իսկ ինչո՞ւ ոչ, օրինակ, թանգարանի կամ ԱԳՆ նախկին շենքի դիմաց․ դատավորի հարցը՝ քաղաքապետարանի ներկայացուցչին

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչական դատարանում ընթանում է Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Ղազարյանը վիճարկում է 2023 թվականի հունվարի 28-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրավունքները սահմանափակող Երևանի քաղաքապետարանի կողմից կայացված ապօրինի որոշումը։

Նշենք, որ քաղաքապետարանը թույլատրել է հանրահավաքն անցկացնել Հանրապետության հրապարակում, բայց որոշ սահմանափակումներով։ Մասնավորապես՝ նշել են, որ հավաքը լինի 2795-ամյակի այգու հարակից տարածքում, իսկ հավաքի մասնակիցները երթն իրականացնեն մայթերով։

Դատական նիստի ընթացքում դատավորը հարց ուղղեց քաղաքապետարանի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանին՝ իսկ ինչո՞ւ են ընտրել հենց 2795-ամյակի այգու հարակից տարածքը, և ոչ, օրինակ, թանգարանի կամ ԱԳՆ նախկին շենքի դիմաց։

«Այս պարագայում ոստիկանությունն է նման դիրքորոշում հայտնել՝ նշելով, որ ավելի նպատակահարմար է այդ մասում՝ թե՛ հասարակական կարգի պահպանությունը, թե՛ մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Դատավորի հարցին` իսկ իրենց մոտ հարց չի՞ առաջացել, թե ինչու են հենց այդ այգին ընտրել, Մարտիրոսյանը նշեց, որ այդ մասով լիազոր մարմինը հանդիսանում է ոստիկանությունը․ «Բացի դրանից, ոստիկանությունն այլ վայր չի առաջարկում, Հանրապետության հրապարակի այդ հատվածն են ավելի նպատակահարմար գտել»։ Ի պատասխան դատավորը նշեց, որ պարզաբանում չկա։

Դատավորներից մեկն էլ հետաքրքրվեց` նշում են, որ եթե 35-40 հոգի լինի, մայթով պիտի անցկացնեն երթը, իսկ եթե 100 կամ 1000 մասնակից լինի, այդ դեպքում կա՞ հստակ սահմանափակում, թե ինչ եղանակով և ինչ տարածքով պետք է ընթանա երթը։

«Ողջամտության տեսակետից, որևէ կողմ չի կարող ասել, թե քանի հոգի կմասնակցի երթին։ Մեր որոշումը հետևյալի մասին է. ոստիկանությունը երթի, հավաքի ընթացքում ուղեկցելու է հայցվորին և մյուս մասնակիցներին։ Իմ ասած թվաքանակը պայմանական է, և եթե երթի ընթացքում մասնակիցների քանակն այնքան լինի, որ հնարավոր չլինի մայթով իրականացնել, ոստիկանությունն արդեն տեղում կորոշի ինչ աննլ։ Մենք կողմնակից ենք մայթով իրականացվող երթին, բայց մայթով այն պարագայում, որ մարդիկ կարողանան ազատ իրականացնել իրենց երթը»,- ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Դատավորը հարցրեց նաև՝ ինչն է տարբերությունը, որ նույն օրը մեկ այլ անձի կողմից ներկայացված հավաքի դիմումի համար նման սահմանափակումներ չեն կիրառվել։ Ի պատասխան Մարտիրոսյանն ասաց, որ տեղյակ չէ որոշումից, այս պահին չի կարող ասել ինչ քննարկում է եղել, ինչպես են կայացրել որոշումը։

Նիստն ավարտվեց, որոշումը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայք-էջում։

Ամենից շատ դիտված

16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
17:06 Հրապարակվել են այրված Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի կադրերը. Զելենսկին հաստատել է հարվածների պատասխանատվությունը

Ձեզ գուցե հետաքրքրի