copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:22 24-01-2023

Հումանիտար ճգնաժամից հումանիտար աղետի վերածվող մղձավանջ․ Շիրակի ՔՊ-ական մարզպետ

Շիրակի ՔՊ–ական մարզպետ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է Բերձորի միջանցքի փակմանը։

«Հումանիտար ճգնաժամից հումանիտար աղետի վերածվող մղձավանջ։ Օր 44 …
Միջազգային հանրության, աշխարհի առաջադեմ հասարակության ամենակոշտ գնահատականն անգամ ունակ չէ սթափեցնել բռնատիրական ռեժիմի պարագլուխներին։ Բնապահպանական կեղծ օրակարգի իրական թիրախը խաղաղ բնակչությունն է, որը պատանդի կարգավիճակում է պահվում։

Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է 44 օր։ Ի հեճուկս Ադրբեջանի սին պնդումների, այժմ աշխարհին ի ցույց են դրվել այդ երկրի իրական նկրտումները՝ պետական մակարդակով հայատյացության քարոզի պտուղները։ Ծայրահեղ ատելության հռետորաբանության, խաղաղ բնակչության նկատմամբ ակնառու սպառնալիքների ու պարբերական բնույթ կրող ահաբեկումների տրամաբանական շարունակությունն են վերջին մեկ ու կես ամսվա գործողությունները։ Լաչինի միջանցքի արգելափակմամբ հումանիտար աղետի էությունը ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավի ձեռագրաբանության ցցուն դրսեւորումն է, որն ավելի խորքային ասպեկտ ունի՝ Էթնիկ զտում։

Օրերս Ադրբեջանը հերթական անգամ խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։ Խաղաղ բնակչությունը զրկված է ջեռուցումից, պարբերաբար էլեկտրաէնեգիայից, սննդից, բուժօգնությունից, ազատ տեղաշարժից, իսկ երեխաների իրավունքների աղաղակող խախտումները ակնառու են բոլորի համար։ Վերոգրյալը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի բազմաթիվ դրույթների կոպտագույն խախտում է։

21-րդ դարում հումանիտար աղետի ու ցեղասպան շրջափակման գերնպատակը մեկն է ՝ Արցախի հայաթափում, նժարին՝ 120 հազար մեր հայրենակցի ճակատագիրը»,– գրել է Նազելի Բաղդասարյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում