Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:48 23-01-2023

Կառավարության շենքից բանակին խփում են անընդհատ մեջքից․ Ավետիք Չալաբյան

Այս կառավարության և իշխանության օրոք մեր բանակը դարձել է երկրի խորթ զավակը։ Այս մասին այսօր «Համախմբում» նախաձեռնության ակցիայի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Այս իշխանությունը հետևողականորեն, քայլ առ քայլ փորձում է բանակը ծնկի բերել, կազմաքանդել, կոտրել նրա մարտական ոգին։ Եկեք փաստերով նայենք՝ ինչ է տեղի ունեցել։ 44-օրյա պատերազմի ժամանակ էս իշխանությունն իր գործողություններով բանակը դեմ հանդիման թողեց թշնամական կոալիցիայի դիմաց։ Մենք մենակ էինք կռվում նրանց դեմ, ինչո՞ւ, որովհետև ոչ մեկ չէր վստահում այս իշխանությանը։ Դաշնակիցները երես էին թեքել, ԱՄՆ-ն, Եվրոպան լուռ էին, Իրանն առաջարում էր իր օգնությունը, սրանք չէին վերցնում։ Արդյունքում բանակի ուսերին կոտրվեց պատերազմի ամբողջ բեռը։ Էս իշխանությունը չկարողացավ նույնիսկ մեր եկրի ռեսուրսները մոբիլիզացնել և մենք արդյուքնում ծանր պարտություն կրեցինք։ Մոտ 1000 սպա է զոհվել պատերազմի ժամանակ։ Բայց դա քիչ է։ Պատերազմից հետո այս իշխանությունը շարունակում է սպայական կազմը, որ բանակի ողնաշարն է, ջարդել։ Հարյուրավոր քրեական գործեր են սպաների դեմ հարուցված, փորձում են մեզ համոզել, որ սպաներն են պարտվել այս պատերազմում՝ այն դեպքում, երբ պատերազմներում կռվում և պարտվում են պետություններն՝ իրենց ամբողջ կարողությամբ։ Արդյունքում բազմաթիվ սպաներ հրաժարական են տալիս ու դուրս գալիս, որովհետև հասկանում են, որ եթե մնան, հաջորդ քրեական գործն իրենց գլխին է ջարդվելու»։

Անդրադառնալով օրեր առաջ ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի պատճառով արված պաշտոնանկություններին՝ Չալաբյանն ասաց․

«Դեպքի մասին նոր ենք իմացել, առավոտյան արդեն 8 սպա հեռացվում են իրենց պաշտոններից՝ առանց ծառայողական հետաքննության, առանց պարզելու այդ մարդկանց մեղքի բաժինը։ Միանգամից մեղքի ու պատասխանատվության սլաքն ուղղում են նրանց վրա։ Վարչապետի աթոռին նստած դեմքը ելույթ է ունենում՝ ասելով բոլորն իրենց պատիժը կստանան։ Առաջինը դու քո պատիժը պիտի ստանաս»,- ասաց Չալաբյանը՝ հավելելով, որ կառավարության շենքից բանակին խփում են անընդհատ մեջքից։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
17:06 Հրապարակվել են այրված Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի կադրերը. Զելենսկին հաստատել է հարվածների պատասխանատվությունը