copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:54 21-01-2023

Վարչապետի որոշման մասին նպատակահարմար չեմ գտնում խոսել․ ՔՊ-ականը Պապիկյանի պաշտոնանկության հանրային պահանջ չի տեսնում

15 զինծառայողների կյանք խլած հրդեհից հետո հանրության շրջանում լայն թափ է ստանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին պաշտոնանկ անելու պահանջը, մինչդեռ իշխող քաղաքական թիմը լծվել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մանդատից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու գործին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով այս երկու գործընթացին, ասաց, որ այս երկու երևույթների հետ կապված զուգահեռներ անցկացնելու իմաստ չի տեսնում։

«Ադեկվատ չեմ համարում դրանց միջև զուգահեռներ տանելը։ Մեկը մյուսի հետ որևէ կապ չունի, իսկ ձեր ասած հանրային պահանջը ո՞րն է․․․ ի՞նչ հանրային պահանջ, «5-րդ ալիքի» լուսաբանո՞ւմն է հանրային պահանջ»։

Այս դիտարկմանը մենք հստակեցրինք, որ խոսքը արդեն 2 օր շարունակ համացանցում քաղաքացիների կողմից շրջանառվող գրառումների ու պահանջի մասին է։

«Ես չեմ տեսել, ամեն դեպքում՝ որևէ հարցի նկատմամբ հանրային պահանջը և որևէ հարցի վերաբերյալ քրեական վարույթը, որը իրավապահների կողմից է հարուցված, դրանք զուգահեռների եզրեր չունեն և տարբեր հարթություններ են, դրանց մասով զուգահեռներ չեմ կարող տանել»։

Հարցին, թե արդյո՞ք տեսնում է Պապիկյանին պաշտոնանկ անելու հիմքեր, օրինակ, եթե նախկինների օրոք նման սարսափազդու դեպք տեղի ունենար՝ որպես նախկին իրավապաշտպան չէ՞ր պահանջելու նախարարի պաշտոնանկություն, նա պատասխանեց, որ առաջին հերթին որպես պատգամավոր, որպես քաղաքացի և պատասխանատու քաղաքացի պահանջում է գործի արդար քննություն, բոլոր հանգամանքների պարզաբանում։

«Մնացածը դրանից հետո կարելի է քննարկել։ Բայց առաջին հերթին պետք է լինի արդար թափանցիկ ու հրապարակային քննություն»։

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է 2-րդ բանակային կորպուսի գրեթե ողջ ղեկավարությունը պաշտոնանակ արվում առանց այդ արդար, պատշաճ ու թափանցիկ քննության, Բաթոյանը պատասխանեց․ «Դուք խոսում ենք հարցի քաղաքական կողմի մասին, վարչապետի կայացրած որոշումների մասին, թույլ տվեք չմեկնաբանեմ, ես նպատակահարմար չեմ գտնում այդ մասին խոսել։ Նաև այդ մասին քննարկում չի եղել քաղաքական թիմում, ուստի ասելիք չունեմ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում