copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:55 19-01-2023

Զորամաս չէր, առանձին սեփական տուն էր, 2020-ի դեպքերից հետո սակրավորներն այնտեղ էին մնում․ Ազատ գյուղի դպրոցի տնօրեն

«Ազատ գյուղում այրված տունը սեփական տուն էր, 2020 թ-ի դեպքերից հետո այն օգտագործում էին, որպես զինվորական տեղամաս, սակրավորներն էդտեղ էին»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ազատ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Վարդան Ներսիսյանը՝ ընդգծելով, որ իրականում դա զորամաս չէր, առանձին տուն էր, որտեղ մինչև 20 հոգի սակրավորներ էին մնում։

Դպրոցի տնօրենն ասաց, որ գյուղի մեջ մարդիկ ձայներ են լսել, փորձել են օգնության հասնել, բայց այն արագությամբ է կրակը տարածվել, որ ոչինչ անել հնարավոր չի եղել։

«Անգամ դրսում կանգնած զինվորը չի կարողացել ներս մտնել, օգնել, որ ներսում եղածները դուրս գան։ Ակնհայտ էր, որ զինվորները քնած էին, իսկ վառարան վառողն էլ բերել, բենզինն անզգույշ է օգտագործել, արդյունքում՝ հրդեհ է բռնկվել։ Կրակը շատ արագ է տարածվել, քանի որ ներսում ամեն ինչ փայտից էր՝ դուռը, հատակը, պատուհանները, դրա համար էլ բենզինը թափվելուց հետո կրակը շատ արագ է տարածվել, և ներսում եղածները չեն կարողացել դուրս պրծնել»։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես են պատերը փլուզվել՝ նա պատմեց, որ դրսում կանգած զինվորը փորձել է «Ուրալ» մեքենայով հարվածել պատին։

«Նա փորձում էր պատը փլուզել, որ ներսում եղած ընկերները փրկվեն, բայց նրա ջանքերն էլ ապարդյուն էին, կրակն արդեն ամբողջովին տարածվել էր, այնուհետև տրակտորով փորձեցին պատերը փլուզել, բայց անօգուտ էր»։

Նա նաև պատմեց, որ փրկված զինվորները պատուհանից են դուրս նետվել։

«Մեկը մի կերպ պատուհանի ճաղավանդակները կարողացել է ծռել ու փորձել է դուրս գալ, այնուհետև ևս 2-ն են պատուհանից դուրս նետվել»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից