copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:59 18-01-2023

Երևանի անվտանգ լինել կամ չլինելը մեթոդաբանության հարց է․ Դանիել Իոաննիսյան

«Ես չգիտեմ, թե ոնց են գնահատում Երևանի անվտանգ լինելը։ Դա, իրոք, շատ է կախված մեթոդաբանությունից»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Բայց, օրինակ, 2021 թվականին Երևանում մեքենաների ու դրանց վրայից մասերի գողության 98 տոկոսը դատարան չի հասել։ 2020 թվականին այդ թիվը 97 տոկոս էր։

Դեռ վաղ է խոսել 2022 թվականի վիճակագրության մասին (այստեղ պարեկայինի շնորհիվ օպտիմիստ եմ), բայց այն, որ այս քաղաքում կատարված համարյա բոլոր հանցագործությունները մնում են անպատիժ` փաստ է։

Պակաս մտահոգիչ չի երթևեկության անվտանգությունը։ Հայաստանում միավոր կիլոմետրի (կամ միավոր մեքենայի) հաշվով ՃՏՊ-ների զոհերի քանակը ռեկորդային բարձր է։

Կարճ ասած, Երևանի անվտանգ լինել կամ չլինելը մեթոդաբանության հարց է։ Որոշ բաղադրիչներով ամենաանվտանգներից է, որոշ բաղադրիչներով` հակառակը»։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել