Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:56 18-01-2023

Թուրքիայի ԱԳՆ-ից հրավեր եմ ստացել, ըստ ամենայնի՝ կմասնակցեմ ֆորումին․ Արարատ Միրզոյան

ԱԺ-ում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է գտնվում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը, որով 3-րդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորություն է ապահովվում։

Ի պատասխան «Հանրահատ է արդեն, որ վերացվել է 2 երկրների միջև օդային բեռնափոխադրումների արգելքը, ես սա գնահատում եմ բավականին դրական քայլ և առաջընթաց երկխոսության գործընթացում։ Բայց կան բազմաթիվ այլ հարցեր, որոնց ուղղությամբ խոսակցություններ են ընթանում և մենք լիահույս ենք, որ առաջիկայում մյուս պայմանավորվածությունները կամ մյուս թեմաները, որոնց շուրջ խոսակցություն է ընթանում, իրականություն կդառնան։

Բավական երկար ժամանակ է արդեն, մեր 2 ներկայացուցիչների միջև հանդիպում տեղի չի ունեցել, փոխարենը՝ արդեն էքսպերտային մակարդակում ավելի գործնական քննարկումներ, հանդիպումներ են եղել։ Կրկնում եմ՝ քայլը դրական է, սպասում ենք մյուս թեմաների մարմնականացմանը»։

Պատգամավորի արձագանքին՝ արդյո՞ք առաջիկայում նախատեսվում է Թուրքիայի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, Միրզոյանն ասաց․

«Երկու հատուկ ներկայացուցիչների հանդիպում առայժմ նախատեսված չէ, պայմանավորվածություն դեռևս չկա, բայց ուզում եմ տեղեկացնել, որ ես կրկին, ինչպես անցած տարի Թուրքիայի արտգործնախարարությունից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և, ըստ ամենայնի, կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում։ Կարծում եմ, որ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի առարկայական արդյունքների հանգեցնելու համար»։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում