copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:29 17-01-2023

Անթույլատրելի ու անբարոյական եմ համարում ցանկացած սպեկուլյացիա․ Դավիթ Բաբայան

«Մեր երկրին ու մեր ժողովրդին, փաստորեն, ենթարկում են ցեղասպանության։ Իրավիճակը տագնապալի է, ծանր է շատ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի նորանշանակ խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Եվ այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ, կույր պահվածքի ներքո։ Ստեղծված իրավիճակում մնում է դիմադրել, զուսպ, նորմալ աշխատել՝ առանց գոռգոռոցի ու բղավոցի մեր աշխատանքը տանել․․․ անընդհատ ահազանգել։ Նորից փորձենք ահազանգել միջազգային հանրությանը։ Ամրապնդենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։ Որովհետև իսկապես ցեղասպանության ենք ենթարկվում։ Ուրիշ ոչ մի ձևով սա բնութագրել չի կարելի»,-ասաց նա։

Ըստ ԱՀ նախկին արտգործնախարարի՝ Բերձորի միջանցքը բացելու համար պետք է դիմել օրինական ցանկացած քայլի։ Այս առումով, կարևորեց նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանին հայկական կողմից ներկայացված հայցը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

«Լավ է, դա առնվազն չի խանգարում։ Ուղղակի Ադրբեջանի դեպքում, միայն դիմումներով կամ խոսքերով ու հայտարարություններով հնարավոր չէ հասնել հարցի կարգավորման։ Միայն պատժամիջոցներ և սանկցիաներ։ Եթե դրանք չլինեն, ապա ոչ մի բան չի ստացվելու»,- համոզմունք հայտնեց նա։

Անդրադառնալով ճգնաժամային այս իրավիճակում ընթացող ներքաղաքական իրադարձություններին՝ Դավիթ Բաբայանը հատուկ կարևորեց հայ ժողովրդի միասնականությունը։

«Անթույլատրելի եմ համարում ցանկացած սպելուկյացիա։ Առավել ևս ազգային իղձերի, նպատակների, արդարության բացեիբաց շահարկումները։ Սա ոչ միայն անթույլատրելի է, այլև անբարոյական։ Մնացած խնդիրների մասին ընթացքում անպայման կխոսենք»,- ասաց նա։

Այս պահին էլ, ըստ նրա, Արցախում առկա ճգնաժամային իրավիճակը շարունակում է ավել ծանրանալ։

«Ամեն ինչի պակաս կա։ Հովհարային անջատումներն ավելացել են, հիմա եթե գազ չլինի, ավելի տագնապալի է լինելու։ Բժշկական հաստատություններ, հիվանդանոցներ, ամեն ինչ կտուժի։ Ի՞նչ ասեմ։ Սա է վիճակը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել