copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:59 17-01-2023

Իշխանությունները հերթական մահակն են կախում միջին և ցածր օղակի ներկայացուցիչների գլխին․ Գագիկ Համբարձումյան

Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին»:

Փոփոխությունների արդյունքում` «Գաղտնի դրոշմագիր» ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան հատուկ կարևորության «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագրեր։

Oragir.News-ի հետ զրույցում նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանն ասաց, որ առաջին հայացքից նախագծով խստացվում է ծառայողական գաղտնիքի հրապարակման համար պատասխանատվությունը։

«Եթե այժմ ծառայողական գաղտնիքի հրապարակումը լուրջ պատասխանատվություն չի առաջացնում, այլ առաջացնում է միայն կարգապահական, վարչական պատասխանատվություն, իսկ պետական գաղտնիքի հրապարակմանը լուրջ քրեական պատասխանատվություն է հետևում, ապա հիմա այս նախագիծը, կարծես, հերթական մտրակը լինի ծառայողական գաղտնիք հայտնելու համար։

Սա հերթական մտրակն է միջին և ցածր օղակի ներկայացուցիչներին առավել սաստիկ սպառնալիքի տակ պահելու, որպեսզի հանկարծ իրենց արած մի այլանդակ գործողություն կամ նախատեսվող և ծրագրվող գործողություններ չհանրայնացվի ու արտահոսք չլինի։

Այսինքն, ծառայողական գաղտնիքի համար պատասխանատվությունը խստացվում է, քանի որ պետական գաղտնիքի հրապարակումը լուրջ քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Սա նշանակում է, որ այս վարչակազմն ամենևին էլ վստահություն չունի միջին և ներքևի օղակների համար։

Ավելին, իրենք համոզված են, որ իրենք ակնհայտ վատ բաներ են անում, որոնք կարող են նկատել ներքևի օղակները, իսկ քանի որ նրանք կաշկանդված չեն դավաճան-թշնամի ղեկավարության հետ կապերով, և կարող են՝ տեսնելով նրանց արած այլանդակությունները, հրապարակել դրանք, դրա համար էլ սարսափի մտրակն են ուժեղացնում։

Այնտեղ էականն այն է, որ իրենք հասկանում են, որ վատ բաներ են անում, և դրանով փորձում են իրենց արվելիք դավաճանական քայլերը բարձրաձայնողների, հրապարակողների դեմն առնել, որպեսզի հասցնեն ժամանակին կանխել ինչ-ինչ հրապարակումներ, որպեսզի ժամանակից շուտ արտահոսք չլինի։

Այսինքն՝ սա իշխանության բուրգում գտնվողների հերթական մահակն է, որ կախվելու է իրենց թիմակիցների ու իրենց հետ աշխատողների գլխին»։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել