copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:24 16-01-2023

Կարևորագույն հարցերում Արցախի ու Հայաստանի իշխանություններն ունեն հակասություններ. Տիգրան Աբրահամյան

Կարելի է ասել, որ Արցախում, ըստ էության, կոնսենսուս կա առ այն, որ Հայաստանի՝ Արցախի հարցում որդեգրած քաղաքականությունը հակասում է Արցախի, արցախյան շարժման, արցախյան ազատագրական պայքարի հիմքում եղած մոտեցումներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Արցախն այս փուլում ունի իրավիճակի հանգուցալուծման, առհասարակ գործընթացի շարունակելիության սեփական մոտեցումը, որն էականորեն տարբերվում է ՀՀ պաշտոնական դիրքորոշումից:

Տեսանելի է, որ կարևորագույն հարցերի հետ կապված Արցախի և Հայաստանի իշխանություններն ունեն հակասություններ: Բայց որոշակի՝ սոցիալական, տնտեսական ուղղություններով, բնականաբար, որոշակի մակարդակի վրա հարաբերություններ ընթանում են»,-ասաց նա:

Աբրահամյանը նշեց, որ առաջին լուրջ հակասությունը եղել է 2022-ի ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին. «Իշխանության տարբեր ներկայացուցիչներ բաց տեքստով խոսում էին այն մասին, որ Արցախը կարող է Ադրբեջանի կազմում ապագա ունենալ: Խոսում էին այն մասին, որ Հայաստանը պաշտպանելու համար Արցախը պետք է թողնել բախտի քմահաճույքին: Այդ ժամանակ ավելի շատ ընդգծվեց Արցախի և Հայաստանի իշխանությունների բավականին ծայրահեղ հակասությունները։ Դրան հետևեց Արցախի ԱԺ 5 ուժերի համատեղ հայտարարությունը, որով անհամաձայնություն հայտնեցին ՀՀ արտաքին քաղաքական կուրսին: Դրանից հետո եղան ևս մի քանի հայտարարություններ»:

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Արցախի և Հայաստանի միջև հակասությունների վկայություններից վերջինը Նիկոլ Փաշինյանի ասուլիսն էր, որին հետևեց Արցախի ԱԽ հայտարարությունը։

«Հայաստանը հայտարարում է, որ անելիք չի տեսնում քաղաքական և անվտանգային առումով Արցախում, ինչը կողմերի հակադրության կարևոր դրույթներից մեկն է: Այս իշխանության ժամանակահատվածում Հայաստանը փորձում է սահմանափակվել բացառապես հումանիտար ու սոցիալական բնույթի հարցերով: 4-օրյա պատերազմից հետո Արցախը միայնակ չի կարող իր առջև դրված խնդիրները լուծել»,-ասաց Աբրահամյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի