copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:45 14-01-2023

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. ոստիկաններն ու բժիշկները փրկել են 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հոր կյանքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչից, ով հայտնել է, որ իր հայրը իրեն պատկանող խորհրդային արտադրության ավտոմեքենայով թույնը ձեռքին դուրս է եկել իր աշխատավայրից և հայտնել, որ իր կյանքին վնաս է տալու։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները` վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ կարճ ժամանակում Արարատի մարզի Գինեվետ գյուղի դաշտամիջյան ճանապարհին հայտնաբերում են խորհրդային արտադրության այդ ավտոմեքենան, որի մեջ էլ անհայտ ծագմամբ թունաքիմիկատով տարայի կողքին հայտնաբերում են Արարատի մարզի 53-ամյա բնակչին։ Ոստիկանների կանչով օպերատիվորեն ժամանում են Վեդու բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերում այդ տղամարդուն, ապա տեղափոխում Վեդու բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանների և բժիշկների կողմից փրկված տղամարդը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից