copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:18 14-01-2023

Տաթևի նախկին համայնքապետը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին. ՔԿ

Հայտնաբերվել և նախաքննական մարմնին է ներկայացվել 2021թ. հուլիսի 28-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քրեական հետապնդման ենթարկվող անձը։

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, Սյունիքի մարզի քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալներով՝ 2016-2021 թթ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար հանդիսացած Մ․Ս․ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և կատարել խոշոր չափերի դիզվառելիքի վատնում։ Մասնավորապես, անձնական շահագրգռվածությունից ելնելով, համայնքապետարանի հաշվեկշռին առկա էքսկավատորը, առանց ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու, 2018-2020 թթ. ընկած ժամանակահատվածում, տարբեր բազմաթիվ օրերի, օրական 8 ժամով՝ 1 ժամը 15.000-20.000 ՀՀ դրամով, տրամադրել է մի ՍՊ ընկերության, որի ներկայացուցչից ստացված ընդհանուր 13.600.000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել համայնքապետարանի բյուջե՝ համայնքի համար անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։ Իսկ այդ ժամանակահատվածներում տեխնիկայի շահագործման դիմաց հատկացված, համայնքապետարանին պատկանող խոշոր չափերով՝ շուրջ 2.560.000 ՀՀ դրամի 6400 լիտր դիզելային վառելիքը վատնելու եղանակով հափշտակել է։

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը 2020 թ․ամռանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, վերոնշյալ տեխնիկան շուրջ 40 ժամ շահագործել է իրեն պատկանող անասնագոմի կառուցման աշխատանքների ժամանակ, որի նպատակով համայնքից դուրս է գրվել և ծախսվել շուրջ 320 լիտր դիզելային վառելիք։ Իսկ էքսկավատորը շահագործելու համար ավագանու որոշմամբ սահմանված շուրջ 400.000 ՀՀ դրամ գումարը համայնքապետարանի բյուջե չի վճարել՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 2021 թ. օգոստոսի 6-ին որոշում է կայացվել Մ․Ս․-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի1-ին և 3-րդ կետերով /համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին/, 308-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին/,և 308-րդ հոդվածի 2-րդ մասով/համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին/,մեղադրյալ ներգրավելու մասին:

Նկատի ունենալով, որ մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, նույն օրը որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2023 թ. հունվարի 14-ին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հետախուզվող Մ․Ս․-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին:

Նույն օրը մեղադրյալ Մ․ Ս․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը վերստին քննարկելու նպատակով միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի