Ներքին 3 տարի առաջ - 11:38 12-01-2023

Եթե ՀՅԴ-ը Ֆրանսիայում հանուն Արցախի ցույց է կազմակերպում, Նիկոլն էլ Հայաստանում պետք է հալածի դաշնակցականներին

Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Պետք է արձանագրել, որ Նիկոլը ոչ միայն չի պայքարում Արցախի համար, այլև, նա չի թույլատրելու որևէ մեկին պայքարել Արցախի համար:

Նիկոլի բռնապետական այս ռեժիմի կողմից Դաշնակցության դեմ սկսած հալածանքների նոր ալիքը դրա վառ ապացույցն է:

Պարզ է, որ եթե Դաշնակցությունը Ֆրանսիայում հանուն Արցախի ցույց և ֆրանսիական քաղաքական էլիտաների համախմբում է կազմակերպում, Նիկոլի իշխանությունն էլ Հայաստանում պետք է հալածի դաշնակցականներին։

Այսպես կվերաբերվի բոլորի նկատմամբ, ովքեր կփորձեն պաշտպանել Արցախը: Ուստի, հայ ժողովրդին ոչինչ չի մնում, քան սահմանազատել Նիկոլի իշխանությունը հայ ժողովրդից և դիտարկել այդ խմբակը որպես հակազգային:

Հայ ազատագրական պայքարը չի սկսվել Նիկոլ Փաշինյանով և չպետք է ավարտվի Նիկոլ Փաշինյանով: