copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:58 08-01-2023

Հենրի Քիսինջերը հայտնել է, թե որ տարբերակով է հնարավոր դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտնել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը թույլ կտա դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, Քիսինջերն այս մասին գրել է իր նոր գրքում։

Քիսինջերը շեշտել է, որ ՆԱՏՕ-ից դուրս Ուկրաինայի կարգավիճակ թույլ կտա կարգավորել իրավիճակը։

«Եթե Ուկրաինան միանա դաշինքին, ապա դաշինքի սահմանը կլինի Մոսկվայից 500 կիլոմետր հեռավորության վրա, ինչը Ռուսաստանին կզրկի այն ռազմավարական խորքից, որի վրա նա միշտ իրավամբ հույս է դրել»,- ասել է նա։

Քիսինջերը հավելել է, որ Ռուսաստանը միշտ առաջատար դեր է խաղալու աշխարհում, և նրա պատմությունն ու մեծությունը կարդարացնեն մտահոգությունը նրա անվտանգության համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը