copy image url
Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 19:02 01-01-2023

Մեր հայրենի եզերքում, մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր մշակույթը, մեր գրական մշակույթը. Չարենցի նամակը Թումանյանին

Ուղիղ հարյուր տարի առաջ այս օրը Եղիշե Չարենցը Մոսկվայում նամակ է գրել Հովհաննես Թումանյանին, որում մասնավորապես ասվում է.

«Ամենասիրելի Հովհ. Թումանյան

Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին։ Այսօր ժամը 4-ին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի (Ալեքսանդր Մյասնիկյան) հետ մեկնում եմ Երևան, գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում, մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր մշակույթը, մեր գրական մշակույթը, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության, որպես տեղական ստեղծագործության ավանդույթներից։

Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, Նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան լիքը սպասումներ ունի հայրենի երկիրը։

Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը։

Ընդունեցեք իմ, Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները։ Հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որը նվիրել է հայրենի եզերքին այնքա’ն շռայլ ձեռքով հոգեկան բարիքներ և գանձեր։

Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն։ Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը։

Ձեր`Եղիշե Չարենց»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում