Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:24 01-01-2023

Դեռևս լուծված չէ հայ ժողովրդի անվտանգության խնդիրը, սա է մեր առաջնային մարտահրավերը․ ԱԺ նախագահի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ամանորյա ուղերձ է հղել․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ահա եւ ավարտին մոտեցավ 2022 թվականը։ Այն դժվար եւ մարտահրավերներով լի տարի էր բոլորիս համար: Աշխարհը պատերազմների եւ չդադարող ցնցումների մեջ է. մեր աչքի առաջ փոխվում են հարյուրամյակներով գործող կանոններ, նոր աշխարհակարգ է ձեւավորվում, եւ մեզ այդ ամենը բնական է՝ չի շրջանցում:

Այո՛, 2022 թվականին մենք ունեցանք բազմաթիվ ձեռքբերումներ տնտեսության, դիվանագիտության, պետականաշինության եւ այլ ոլորտներում, բայց չլուծված են մնում բազմաթիվ կարեւոր հարցեր. դեռ ամբողջությամբ լուծված չէ մեր ռազմագերիների հարցը, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած հակառակորդի ուժային միավորների դուրսբերման հարցը եւ ամենաարդիականը՝ Արցախում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցը. նույնիսկ այս պահին մեր 120.000 հայրենակիցները դեռ պատանդի կարգավիճակ ունեն իրենց տներում։

Այսինքն՝ դեռեւս լուծված չէ հայ ժողովրդի անվտանգության խնդիրը։ Սա է մեր առաջնային մարտահրավերը։ Հենց այս հարցին են միտված եղել անցնող տարվա հիմնական աշխատանքները, եւ այդ ուղղությամբ ենք մենք աշխատելու գալիք 2023 թվականին, քանզի ես հավատում եմ, որ մեր առաքելությունն է մեր երեխաներին ժառանգություն թողնել խաղաղ հայրենիք, եւ մենք միասին դրան հասնելու ենք:

Եվ այսօր՝ 2022 թվականի վերջին օրը, ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ միասին իրականացնելու ենք մեր այս առաքելությունը։

Թո՛ղ 2023 թվականը մեր օջախներին բարեկեցություն բերի, թո՛ղ մեր զինվորները շուտ տուն վերադառնան եւ թո՛ղ մեր տներից սերն ու խինդն անպակաս լինեն։ Թո՛ղ գալիք տարին բոլորիս երջանկություն բերի եւ երազանքների իրականացման տարի լինի:
Աստված մեզ օգնական:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ