Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:02 29-12-2022

Էս վերջերս մի դպրոց մտա, էրեխեքը հագած-կապած նստած էին․ ասում եմ՝ ինչի՞ դաս ա, ասում են՝ ֆիզկուլտուրայի․ դա իրականում մեր ամոթն է․ Փաշինյան

2023-24 թվականներին Հայաստանի երեք մարզերում ու Երևանում ֆուտբոլի դպրոցներ կկառուցվեն։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով կառավարության համապատասխան որոշման նախագիծը։

«Կունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան ֆուտբոլի դպրոցներ` արհեստական կամ բնական խոտածածկերով, անհրաժեշտ բոլոր շինություններով, փակ մարզադահլիճներով, և մեր երեխաների համար ֆուտբոլ խաղալը կդառնա ավելի հասանելի։ Սա վերաբերում է ոչ միայն տղաներին, այլև աղջիկներին, որովհետև այստեղ, իհարկե, գործելու են նաև աղջիկների ֆուտբոլային թիմեր, որոնք կմասնակցեն մեր տարբեր առաջնությունների»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ դա վերաբերում է ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին․ «Կարծում եմ` նաև մեծահասակները կարող են ֆուտբոլ խաղալ»։

Ֆուտբոլային ժամանակակից մարզադաշտերի կառուցման համար ընտրվել են Երևանում` Դավիթաշեն 4-րդ թաղամասը, Արարատի մարզում` Արտաշատ քաղաքը, Գեղարքունիքում` Մարտունի քաղաքը։

Մարտունու մարզադաշտի դեպքում արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել. մարզադպրոց-մարզադաշտի կառուցումից հետո «Ալաշկերտ» ակումբը տեղափոխվելու է Մարտունի և հանդես է գալու տեղի մարզադաշտում:

Տավուշի մարզում ֆուտբոլի դպրոցը կկառուցվի Իջևան քաղաքի Արնար մարզադաշտի տարածքում։
Կառավարությունը ծրագրի իրագործման համար այսօր որոշում է ընդունել 2,5 մլրդ դրամ հատկացնելու մասին, որը, ԿԳՄՍ նախարարի պարզաբանմամբ, նախագծման ու շինարարության աշխատանքների նախնական արժեքի միայն 50 տոկոսն է։

Ֆուտբոլի դպրոցներ կառուցելու մասին նախագծի քննարկումը ստիպել է Փաշինյանին կիսվել մի միջադեպով․ «Լինում է, որ չնախատեսված պատահական տարբեր տեղերեմ մտնում, վերջերս մի դպրոց մտա, դասարաններով հերթով անցնում էի, մի տեղ տեսա էրեխեքը հագած-կապած նստած էին, ասում եմ՝ ինչի՞ դաս ա, ասում են՝ ֆիզկուլտուրայի, բայց դա իրականում մեր ամոթն է, որովհետև դպրոցում ոչ մի մարզական ենթակառուցվածք չկար»։ Փաշինյանը նշեց, որ սա շատ լուրջ խնդիր է և պետք է ուշադրություն դարձնենք, որ նման իրավիճակները բացառվեն մեր երկրում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի