Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:13 28-12-2022

Հողում, որի վրա թափվել է մեր տղաների սուրբ արյունը, իրավունք չունի թուրքը ոտք դնելու․ զոհված զինվորի մայր

Այսօր այստեղ բոլորդ հանգիստ հավաքված ինչ ուզում, անում եք, առևտուր եք անում, Նոր տարի եք անում, լավ եք անում, բայց մի պահ հիշեք, որ Արցախում մեր հայրենակիցները նույնպես ուզում են ապրել։ Այս մասին այսօր Կառավարության դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արման Օհանջանյանի մայրը։

«Այն հողը, որի վրա թափվել է մեր տղաների սուրբ արյունը, իրավունք չունի թուրքը ոտք դնելու։ Մենք հայրենիք ունենք, ու այդ հայրենիքը պիտի պահենք։ Եթե դուք այսօր հրաժարվեք Արցախից, վաղը դուք հրաժարվելու եք Կապանից, Մեղրիից, և վերջում՝ Երևանից։ Դրա համար քանի ունեք տեղ կանգնելու ու պայքարելու, դուրս եկեք ու պայքարեք»,- ասաց զոհված զինծառայողի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները