copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:12 28-12-2022

Արցախի նախագահը Բերձորի հարցը քննարկել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և դրա հետ կապված խնդիրների լուծման ուղիները:

Ամենից շատ դիտված