Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:22 26-12-2022

Իրանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի վերջին հայտարարությունները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանին մեղադրելը չի ​​օգնի Ուկրաինայի ժողովրդին և իշխանություններին։ Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Քանանին այս մասին ասել է՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հայտարարությունները։

Հերթական անգամ պատասխանելով Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ մեղադրանքներին՝ Քանանին այդ մեղադրանքներն անհիմն է որակել։

«Իրանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում, երկրի սկզբունքային դիրքորոշումը հայտնել են նաև Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները։ Մենք շեշտում ենք, որ ուրիշներին մեղադրելը չի ​​օգնի Ուկրաինայի ժողովրդին ու իշխանություններին»,- ասել է Քանանին։

Իրանցի պաշտոնյան վերահաստատել է, որ Իրանը ռուս-ուկրաինական պատերազմի կողմ չէ, և պատրաստ է աջակցել ճգնաժամը հանգուցալուծելու և խաղաղություն հաստատելու հարցում։

«Մենք անպատասխանատու ենք համարում ցանկացած կողմից սպառնալից ելույթները, և Ուկրաինայի կառավարությունը պատասխանատվություն է կրում այդ սպառնալից հայտարարությունների քաղաքական և իրավական հետևանքների համար»,- հավելել է Քանանին։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում