Գորիս քաղաքում տեղի է ունենում «Դավիթ Բեկ» փողոցի բացումը։ Պատմության մեջ առաջին անգամ Ակները Գորիսին կկապվի ուղիղ, ասֆալտապատ ճանապարհով։
Նախորդ տարի իրականացվել է ճանապարհի մի հատվածի ասֆալտապատումը, այս տարի այն ամբողջովին ավարտին է հասցվել: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 450 մլն ՀՀ դրամ է:
Տեղի է ունենում նաև Գորիս համայնքի Ակներ բնակավայրի խաղահրապարակի բացման արարողություն։
Խաղահրապարակը տեղադրվել է Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքեր» ծրագրի հետ համատեղ նախաձեռնությամբ։ Ծրագրի շրջանակներում թվով 9-րդ խաղահրապարկն է տեղադրվում համայնքում: